չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների հետ կապված ամենօրյա աշխատանք է տարվում. ՔՊ խմբակցության քարտուղար

Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների հետ կապված ամենօրյա աշխատանք է տարվում. ՔՊ խմբակցության քարտուղար

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն միանշանակ և 100 տոկոսով Նիկոլ Փաշինյանն է»,- ՔՊ-ում ընթացող ներքին քվեարկության ընթացքում ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը:

Անդրադառնալով լրագրողների այլ հարցերի՝ Արթուր Հովհաննիսյանը նշել է՝ Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների հետ կապված ամենօրյա աշխատանք է տարվում: Պատգամավորի խոսքով՝ խաղաղությունը ամրացնում են, որ ավելի հեշտ հնարավոր լինի լուծել նման խնդիրները:

  • Կիսվել: