երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել իրենց պետական սահմանների հաստատման հարցում․ Ալիև

Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել իրենց պետական սահմանների հաստատման հարցում․ Ալիև

Ներկայումս Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել իրենց պետական սահմանների հաստատման հարցում, համաձայնեցված է պետական սահմանի մոտ 12,7 կիլոմետր երկարությամբ հատվածը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հունիսի 8-ին Կահիրեում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ մամուլի ասուլիսում։

«Բանակցությունների միջոցով վերադարձվել են Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերը, որոնք «30 տարի օկուպացված էին»(չակերտները՝ Tert.am), և մենք դա գնահատում ենք որպես դրական փաստ»,- նշել է Ալիևը։

  • Կիսվել: