չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ադրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցում

Ադրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցում

Ադրբեջանի Պետական ​​հանձնաժողովը կրկին հայտարարում է, որ ԼՂ առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորածների մասին հիմնական տեղեկատվությունը հայկական կողմի տիրույթում է։ Այս մասին ԱՊԱ-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով զբաղվող պետական ​​հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովը։

«Եվս մեկ անգամ հայտարարում ենք մեր պատրաստակամությունը համագործակցելու Հայաստանի համապատասխան կառույցների հետ երկու կողմից անհայտ կորածների որոնման գործում՝ պահպանելով ճշտության, թափանցիկության և փոխվստահության մթնոլորտը։

Կարծում եմ, որ հաշվի առնելով այն, որ հիմնական տեղեկատվությունը պիտի տրամադրի հայկական կողմը, այս համագործակցությունը կարող է դրական ներդրում ունենալ երկու կողմից էլ անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման գործում»,- նշել է Ախունդովը։

  • Կիսվել: