Ադրբեջանի ՊՆ ղեկավարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը քննարկել են ռազմական համագործակցությունը և տարածաշրջանային անվտանգությունը, տեղեկացնում է Report-ը:
Ինչպես հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից՝ Հասանովը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ին՝ ՛՛30-ամյա օկուպացիայի՛՛ ընթացքում և ներկա ժամանակահատվածում Ադրբեջանի ՛՛տարածքային ամբողջականությանը՛՛ աջակցելու համար:
Նշվում է, որ ադրբեջանական կողմը ՆԱՏՕ-ի պատվիրակությանը տեղեկացրել է ՀՀ-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակի մասին:
Իր հերթին Ստոլտենբերգը բարձր է գնահատել ադրբեջանական բանակի զինծառայողների պրոֆեսիոնալիզմը խաղաղապահ առաքելություններում և այլ ոլորտներում գործունեությունը ՆԱՏՕ-ի հետ գործընկերության շրջանակներում: