երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարել է, որ նեռի հետ համաձայնություն են կայացրել ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին. Բագրատ Սրբազան

Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարել է, որ նեռի հետ համաձայնություն են կայացրել ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին. Բագրատ Սրբազան

Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարել է, որ նեռի հետ համաձայնություն են կայացրել, ըստ որի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պետք է փոխվի, իսկ ավելի հստակ, խոսքը վերաբերում է Անկախության հռչակագրին, ինչը նշանակում է պետության չգոյություն։ Այս մասին այսօր Երազ թաղամասի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Նրա խոսքով՝ սա խոսում է նաև մեր ԱԳ նախարարության նվաստացման մասին, որը ոչ մի կերպ չի արձագանքում։

՛՛Օր առաջ այս մարդուն իր որդիներով հանդերձ պետք է հեռացնենք, քանի որ ինքը հեռանալու տրամադրություն չունի, որովհետև փողի և պաշտոնի վրա նստած մարդ է։

Նեռի և իր գործակալների գոյության յուրաքանչյուր օրը աղետ է, թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ հոգևոր ու բարոյական իմաստներով՛՛,-նշեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:։

Նա անդրադարձավ նաև իրենց հետագա ծրագրերին ու պլաններին և ասաց, որ սեպտեմբերին հստակ ծրագրված գործողություններով ընթանալու են առաջ։

՛՛Սեպտեմբերին իրականանալու է այն, ինչ ձեր մտքերում կար մայիսի 9-ին: Իրենք ձևացնում են՝ իբր վախեցած չեն, բայց իրականում սարսափած են՛՛,-ասաց Բագրատ Սրբազանը՝ նկատի ունենալով իշխանություններին:

  • Կիսվել: