կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանի հսկողության տակ գտնվող 41 կմ տարածքը երեկվա գործողությունների արդյունքում չի ավելացել. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի հսկողության տակ գտնվող 41 կմ տարածքը երեկվա գործողությունների արդյունքում չի ավելացել. Նիկոլ Փաշինյան

41 կմ տարածքի վերաբերյալ, նախ, ուզում եմ ասել որ այդ թիվը չի ձևավորվել երեկվա կամ նախորդ օրվա գործողությունների հետևանքով: Այս մասին այսօր Աժ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երեկ  այս բալանսը որևէ ձևով չի փոխվել: Այսինքն մի շաբաթ առաջ էլ է եղել 41 կմ և երեկվա գործողություններից հետո էլ է նույնը։ Սակայն, 41 կմ-ն այնպես չէ, որ ամբողջությամբ և լիարժեք վերահսկվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից»,- նշեց նա:

Խոսելով դիրքային փոփոխությունների մասին, Փաշինյանը հավելեց․

«Նախկինում առիթ եմ ունեցել ասելու, որ մայիսի 12-ից հետո տեղի ունեցած գործընթացի հետևանքով, ըստ էության, տարբեր հատվածներում Ադրբեջանի և մեր զինված ուժերի դիրքերը շախմատաձև դասավորված են՝ երբեմն նաև անտրամաբանական ձևերով մխրճված են միմյանց մեջ: Բալանսի առումով ոչ մի բան չի փոխվել: Կան ներխուժված հատվածներ, որոնցում մենք և ադրբեջանցիներն ունենք դիրքեր: Նախկինում էլ ունեինք, հիմա էլ ունենք: Այս ընթացքում այդ դիրքերի բաշխվածությունն անընդհատ փոխվում է: Մենք ենք գնում ուրիշ տեղ դիրք դնում, որի արդյունքում իրենց ինչ-որ դիրքերի գոյությունն անիմաստ է դառնում, հանում են, տանում ուրիշ տեղ դնում այդ նույն տարածքի մեջ: Ըստ էության ոչ ավելի խորացել են, ոչ էլ ավելի չեն խորացել: Այդ 41 քմ կմ-ի մեջ երեկվա գործողությունների արդյունքում որևէ բան չի փոխվել: Սրանից առաջ էլ մենք նման իրավիճակ ունեցել ենք, և փոխադարձաբար այդ իրավիճակներն ունենք»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի հավաստիացմամբ՝ ՀՀ-ն միջազգային հանրության այդ ուղերձն ընդունում, ընկալում է:

Նա նշեց՝ ինչքան էլ ՀՀ-ում շատ ծանր քննադատության է արժանացել, դեռ 2021-ի մայիսին է կառավարության նիստում հայտարարել, որ այն փաստաթուղթը, որը դրված է սեղանին ինքը պատրաստ է ստորագրել:

«Բայց նաև մեր ներքաղաքական աղմուկի պատճառով պրոցեսը խափանվեց, դրանից հետո էլ 2 անգամ սկսելու առաջարկներ եղել է, և մենք համաձայնել ենք գործընթացը սկսելու»,-ասաց վարչապետը:

  • Կիսվել: