հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունները փակուղում չեն, բայց դա չի նշանակում, որ հերթական սադրանք անելու համար Ադրբեջանին դա կարող է զսպող գործիք լինել. Սիմոնյան

Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունները փակուղում չեն, բայց դա չի նշանակում, որ հերթական սադրանք անելու համար Ադրբեջանին դա կարող է զսպող գործիք լինել. Սիմոնյան

Բնական է, Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա և բավական բարձր է, բայց ասել, թե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները փակուղում են՝ չեմ կարծում, թե ճիշտ է։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Գործընթացը կա և այդ գործընթացը տեղում կանգնած չէ։ Փակուղի անվանելը սխալ է, բայց դա չի նշանակում, որ հերթական սադրանք անելու առումով Ադրբեջանին դա կարող է զսպող գործիք լինել։ Հակառակը, կարող է այդ բանակցությունների մեջ ստեղծված իրականությունը հատուկ արված լինի, որպեսզի օգտագործվի որևիցե սադրանք իրականացնելու համար», - ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ անկախ ամեն ինչից՝ ՀՀ-ն ամենօրյա ռեժիմով զբաղվում է երկրի պաշտպանողականությունը բարձրացնելու գործով։

«Եթե նույնիսկ ամենալավ բանակցությունները լինեին՝ մենք միեւնույն է ամեն օր զբաղվել ենք, զբաղվում ենք ու զբաղվելու ենք Հայաստանի պաշտպանողականությունը բարձրացնելու գործով»,– ասաց Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը հնարավորություն ունի՞ կանխել ռազմական ագրեսիան։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: