երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ադրբեջանի հետ կապի մե՞ջ են, որ հստակ գիտեն պшտերազմի օրն ու ժամը. Գառնիկ Դանիելյան

Ադրբեջանի հետ կապի մե՞ջ են, որ հստակ գիտեն պшտերազմի օրն ու ժամը. Գառնիկ Դանիելյան

Ադրբեջանի հետ կապի մե՞ջ են, որ հստակ գիտեն պատերազմի օրն ու ժամը: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պայմանական՝ սեպտեմբերին հնարավոր պատերազմի մասին հայտարարությանը:

«Որտեղի՞ց գիտեն, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, դա կարող է մի բան նշանակել, միգուցե կան պայմանավորվածություններ ու իրենք որոշակի առումով կոմունիկացիա ունեն Ադրբեջանի հետ, ու պատերազմի հստակ օրն ու ժամը գիտեն:

Ես ուզում եմ հիշեցնել, կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին որևէ պատերազմ չի եղել, եթե խոսում են զոհերից՝ ապա գնացեք և վիճակագրությամբ տեսեք, թե ում իշխանության օրոք, ինչքան պատերազմ  է եղել ու ինչքան զոհեր են եղել: Առաջին արցախյան պատերազմի ժամանակ՝ երբ իրենք Ստեփանակերտի մատույցներին էին հասել, այդ մարդկանց պայքարի ու հերոսական ուղու շնորհիվ 12,000 կմ տարածք է եղել Արցախի Հանրապետության տարածքը»,- նշել է նա:

  • Կիսվել: