չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ադրբեջանի հերթական ագրեսիայի դեպքում ես անձամբ կգամ պաշտպանելու Հայաստանը. հարցազրույց լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկի հետ

Ադրբեջանի հերթական ագրեսիայի դեպքում ես անձամբ կգամ պաշտպանելու Հայաստանը. հարցազրույց լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկի հետ

Araratnews.am-ը հարցազրույց է վերցրել լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկից:

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.

Արդեն տևական ժամանակ է, ինչ ադրբեջանցի զինվորականները մտել են ՀՀ պետական տարածք և չեն ցանկանում լքել այն։ Ի՞նչ կասեք այս մասին։ Ադրբեջանի պահվածքը խիստ վիրավորական է:

Հայաստանի հետ սահմանը խախտելը միջազգային իրավունքի խախտում է: Ըստ իս՝ Ադրբեջանը ցանկանում է խառնաշփոթ առաջացնել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախօրյակին: Ադրբեջանցի զինվորները պետք է անհապաղ լքեն Հայաստանի տարածքը։ Այլապես Հայաստանը պետք է դիմի միջազգային օգնություն ստանալու համար:

Այսօր ընդդիմությունը հոխորտում է, թե կրակ բացեք եւ գերի վերցրեք ադրբեջանական զինվորներին։ Իսկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը փորձում է հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Ի՞նչ կարծիք կհայտնեք այս մասին։

Ես դիվանագիտական միջոցների կողմնակիցն եմ։ Հայաստանը պետք է օգնություն խնդրի այն մարդուց, որը հայտարարել է, որ Հայաստանի սահմանը չպետք է խախտվի։ Եվ եթե դրանք խախտվել են, Ռուսաստանը, մասնավորապես՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է միջամտի։ Հայաստանը օգնություն պետք է խնդրի նաև Միացյալ Նահանգներից և Ֆրանսիայից, որոնք արդեն խոստացել են օգնել։

Ըստ Ձեզ` կհաջողվի՞ այս խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։

Խաղաղությունն ամենակարևոր բանն է։ Ինչևէ, Ադրբեջանն ավելի հեռուն է ցանկանում գնալ։ Հայաստանը, ողջ աշխարհի հետ միասին, չպետք է այս ամենն այսպես թողնի։ Այս իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի քրեածին բնույթը։ Ադրբեջանի հերթական ագրեսիայի դեպքում` ես անձամբ կգամ պաշտպանելու Հայաստանը: Այս պարագայում ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկեն միջազգային կառույցները, որպեսզի Ադրբեջանն այլևս չհամարձակվի ներխուժել Հայաստանի պետական տարածք։ Հարկ է միջազգային խաղաղապահներին ուղարկել սահման: Սա ցույց կտա Ադրբեջանին, որ իրենց քաղաքականությունը ինքնին ծաղրում է իրենց կառավարությանը: Եվ դա կհաստատի, որ նախագահ Ալիևը հանցագործ է։

Հարցազրույցի վերջում լեհ քաղաքական գործիչը դիմեց հայ ժողովրդին. «Ես ցանկանում եմ դիմել հայ ժովրվրդին։ Դուք պետք է հիշեք մատաղ սերնդի մասին: Հայ երիտասարդությունն ունի երազանք։ Նրանք ցանկանում են ապրել մի երկրում, որտեղ իրենք դավաճան, «գործ տվող», ավազակ և մաֆիոզ չեն դառնա։ Այս երիտասարդ սերունդը ցանկանում է ապրել Տիգրան Մեծի` ծովից ծով Հայաստանում: Սա Լյուբլինից ժամանած հայ ընկերոջս 9-ամյա որդու՝ Ռուբենի երազանքն է: Նա է Հայաստանի ապագան, ինչպես նաև բոլոր երիտասարդներն ու ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ»:

  • Կիսվել: