Ադրբեջանի դեմ դատական գործերից հրաժարումը փաստացի նշանակում է նաև Հռոմի ստատուտի վավերացման չեղարկում․ Մարուքյան
Ադրբեջանի դեմ դատական գործերից հրաժարումը փաստացի նշանակում է նաև Հռոմի ստատուտի վավերացման չեղարկում։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը
«Այս դրույթը զրկում է Հայաստանի Հանրապետությանը իրավական հիմքից՝ ապագայում հայց ներկայացնելու Ադրբեջանի և նրա հանցագործ ռազմաքաղաքական ղեկավարության դեմ։
Մինչդեռ Ադրբեջանում դատում են ՀՀ քաղաքացիներին և պահանջում մյուս ՀՀ քաղաքացիներին, որպեսզի նրանց էլ դատեն: Այսինքն ոչ թե փոխադարձաբար ենք հրաժարվում միմյանց դատելուց, այլ Հայաստանը նաև այս հարցում է գնում միակողմանի զիջման:
Սա նույնպես ինքնիշխանությունից հրաժարում է և հակասում է մեր Սահմանադրությանը»,-գրել է նա։