չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ադրբեջանական զորքերը մեզնից մարդ են սպանում, ռազմագերիներ վերցնում, իսկ մենք առյուծի նկարներով ման ենք գալիս․ Մարուքյան

Ադրբեջանական զորքերը մեզնից մարդ են սպանում, ռազմագերիներ վերցնում, իսկ մենք առյուծի նկարներով ման ենք գալիս․ Մարուքյան

Սա շատ կարևոր է մեզ համար, որովհետև, անկեղծ ասեմ, մտահոգություն ունեի, որ ժամանակը կարճ է, ուստի չէինք հասցնի մարդկանց միասնության ու ազգային միասնության կառավարություն ձևավորելու ուղերձով դիմել։ Այս մասին մեկնարկած քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ես և մեր թիմը առավոտյան մեկնարկած քարոզարշավի ընթացքում արդեն մոտ 400 քաղաքացու հետ ենք շփվել , նրանց տվել մեր բուկլետները ու պիտի ասեմ, որ բավականին ջերմ էին քաղաքացիները արձագանքում։ Այս գաղափարը, որ ճիշտը ասեմ, սկսվել է մայիսի 12-ին, երբ որ թշնամին մտավ մեր տարածք։ Բայց երեք օր է, ինչ մենք այս գաղափարը շատ ակտիվ առաջ ենք մղում»,- ասաց Մարուքյանը։

Նա հավելեց ,որ իրենց բուկլետներում գրված է նաեւ 44-օրյա պետերազմի փաստահավաք խմբի ստեղծման անհրաժեշտության ու կարևորության մասին։

«Դա մեր առաջարկն է եղել, դա մեր նախաձեռնությունն է։ Ես ոչ թե ինչ-որ մեկին կախելու, վառելու , պատժելու իմաստով եմ ասում, այլ արդարադատություն լինելու իմաստով։ Նաեւ ասում եմ դասեր քաղելու իմաստով, որովհետև յուրաքանչյուր արական սեռի երեխա ունեցող ծնող ուզում է իմանալ՝ լավ, հիմա իր երեխային ո՞ր բանակն է ուղարկելու»,- ասաց նա։

«Էսօր ադրբեջանական զորքերը մեզնից նախիր են գողանում , ձի են գողանում, մարդ են սպանում,  ահաբեկում են , ռազմագերիներին են վերցնում, իսկ այս վիճակում փոխանակ մենք ներսում ամրանալու անհապաղ քայլեր ձեռնարկենք, լրիվ այլ բաներ ենք անում, առյուծի նկարներով ման են գալիս։

 

  • Կիսվել: