չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ադրբեջանական 3 արկ ընկել է Իրանի տարածքում․ կան վիրավորներ

Ադրբեջանական 3 արկ ընկել է Իրանի տարածքում․ կան վիրավորներ

Իրանական Anaj գործակալությունը հայտնել է, որ երեք արկ է ընկել Խոդաֆարին շրջանում։  Արկերի ընկնելու հետևանքով վիրավորում է ստացել մեկ երեխա, վնասվել է 6 տուն։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնական Թեհրանը զգուշացրել էր, որ հակամարտության գոտուց ոչ մի արկ չպետք է հայտնվի Իրանի տարածքում։ Ուղերձը Բաքվին էր ուղղված, քանի որ սա առաջին դեպքը չէր, երբ Իրանի տարածքում կրակոցներ են լինում, Ադրբեջանը փորձում է իրանական կողմին  ներգրավել հակամարտության մեջ, ամբողջ պատասխանատվությունը գցելով Հայաստանի վրա։

 

Բացի այդ Իրանի ՀՕՊ-ը խոցել է ադրբեջանական մարտական անօդաչու սահմանամերձ տարածքում։

  • Կիսվել: