հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
Աբովյանի ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ն կմասնակցի առանձին ցուցակով

Աբովյանի ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ն կմասնակցի առանձին ցուցակով

Աբովյան համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է առանձին ցուցակով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը:

«Աբովյանում ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է ինքնուրույն, այսինքն՝ առանձին ցուցակով»,-նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը չնշեց, թե ով է գլխավորելու ընտրական ցուցակը:

 

  • Կիսվել: