կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱԱԾ տնօրենը Բաքու չի մեկնելու

ԱԱԾ տնօրենը Բաքու չի մեկնելու

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը «Հրապարակի» հետ զրույցում հերքել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի պնդումներն  այն մասին, թե ինքը մեկնելու է Բաքու։

-Պարոն Աբազյան, առավոտից լուրեր են շրջում, որ Դուք մեկնելու եք Բաքու: ԱԱԾ-ից չեն մեկնաբանում, Դուք ի՞նչ կարող եք ասել:

-Ոչ, ոչ, նման բան չկա:

-Այսինքն` Բաքու չե՞ք մեկնելու:

-Ոչ, ոչ:

-Դուք Մոսկվա էլ էիք մեկնել, այնտեղ ի՞նչ արդյունք տվեցին Ձեր հանդիպումները:

-Հա, Մոսկվա համատեղ եռակողմ հանդիպում ենք ունեցել, որի հետ կապված հետագա համագործակցություն պետք է լինի: Բայց որևԷ կոնկրետ պայմանավորվածություն չունենք:

-Այսինքն` միանշանակ հերքում եք, որ Բաքվում Ձեր պաշտոնակցի հետ հանդիպում չե՞ք ունենալու:

-Միանշանակ:

  • Կիսվել: