երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
ԱԱԾ տնօրենի հրաժարականն ուղիղ կապ ունի հորս գործի հետ. Լևոն Քոչարյան

ԱԱԾ տնօրենի հրաժարականն ուղիղ կապ ունի հորս գործի հետ. Լևոն Քոչարյան

Երկրի ղեկավարի նման պահվածքը, անպատասխանատու հայտարարությունները, կարծում եմ՝ առաջին հերթին վնասում են մեր պետությանը: Այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը:

Անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, Լեւոն Քոչարյանը նշեց․

«Եթե ժամանակագրությանը նայենք, կհասկանանք, թե ինչից սկսվեց այս  ամենը, երբ սկսեցին իշխանությունները հասկանալ, որ ՍԴ-ն պետք է փոխվի: Դա ուղիղ կապ ունի հորս գործի հետ: Նախորդ տարվա մայիսին, երբ առաջին ատյանի դատարանը գործն ուղարկեց ՍԴ, այդ ժամանակից սկսվեց այս ամբողջ գործընթացը՝ թիրախավորելով ՍԴ դատավորներին: Այնուհետեւ սեպտեմբերի 4-ի հայտնի որոշումից հետո օրեր անց հրաժարական տվեց ԱԱԾ տնօրենը: Ինձ թվում է, որ այս ամենը նույն գործողության շարունակական տարրեր են: Չեմ կարող ասել, թե որքանով նրանք տեղի կտան այն հսկա ճնշումներին, որ գործադրվում է ՍԴ դատավորների հանդեպ: 

Երկրի ղեկավարի նման պահվածքը, նման խոսելաոճը, անպատասխանատու հայտարարությունները, կարծում եմ, առաջին հերթին վնասում են մեր պետությանը: Ցանկություն չունեմ խորանալու գրիչի պատմության մեջ, բայց ամենայն անկեղծությամբ, առանց չարախնդալու, առանց անձնավորելու՝ կարծում եմ՝ իրոք մեր պետության համար սա լավ չէ, և կարծես՝ ես էլ ամաչեմ այս ամենի համար, որ տեղի է ունենում: Բոլորիս ամոթն է, որ այսքան ցածրացվել է դիսկուրսի մակարդակը, խոսելաոճը, լեքսիկոնը: Չեմ կարծում, որ դա պատիվ է բերում մեր երկրին»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: