ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
А царь - то не настоящий. Ուր են տանում Ծառուկյանի շեյխերի հետքերը

А царь - то не настоящий. Ուր են տանում Ծառուկյանի շեյխերի հետքերը

«Մենք գնացինք Գագիկ Ծառուկյանի հայտարարության հետքերով և պարզեցինք մի շարք հետաքրքիր ու նույնիսկ հուզիչ հանգամանքներ արաբ «շեյխերի» մասին» ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ մեկնաբանելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյյանի այն հայտարարությունը, ըստ որի, իր Հայաստան բերած արաբ շեյխերը հրաժարվել են խոշոր ներդրումներից՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպումից և նրա «անքաղաքավարի» վերաբերմունքից հետո:

Մասնավորապես քաղաքապետարանի «հետաքննությունը» պարզել է, որ շեյխը շեյխ չէր, թագաժառանգն էլ թագաժառանգ չէր: Հանդիպման էր եկել թագաժառանգի ներկայացուցիչը։

Անդրադառնալով հանդիպմանը տեղ գտած անհարթություններին՝ Կարապետյանն ասաց.

«Լուրջ չէ պատկերացնել, որ բազմամիլիարդանոց ներդրումներ անող մարդիկ էնքան նեղացկոտ են, որ երբ քաղաքավարի ասում են՝ պաշտոնական հանդիպման ժամանակ չարժե հեռախոսով խոսել, դրանից հետո նրանց մոտ անհետանում է ներդրում անելու ցանկությունը»։

Նշենք, որ արաբ հյուրերը բողոքել էին Մարությանի անքաղաքավարությունից, որը իրենց նկատողություն էր արել մի քանի վայրկյան կարևորագույն հեռախոսազանգի պատասխանելու համար, այն դեպքում, երբ նրանք նախորոք ներողամտություն էին հայցել: Մինչդեռ ինքը՝ Մարությանը երեկ իր հարցազրույցի ժամանակ կտրականապես հերքեց իր կողմից արաբ հյուրերին նկատողություն անելու մասին պնդումը: Իսկ արդեն այսօր նրա մամուլի քարտուղարը այդ լուրը հաստատեց:

«Ասում են՝ որ երկիր գնում ես, այդ երկրի գլխարկն էլ դնում ես։ Եթե պարոնայք շեյխերը իրենց երկրում պաշտոնական հանդիպումների ընթացքում զրուցում են հեռախոսով, կամ այլևայլ բաներով են զբաղվում, դա իրենց գործն է։ Հայաստանի Հանրապետությունում գործում է մեր արարողակարգը, և պետք է հարգել այն։ Դիտողությունը պահվածքի համար եղել է բավական մեղմ, այնուհանդերձ նշվել է, որ այդքանից հետո քաղաքապետը պատրաստ է ընդունել ներդրումների առաջարկները։ Տեղին չէ այստեղ հիշատակել այնպիսի տիտղոսներ ինչպիսիք են թագավորները, աստղերը, համաստեղությունների ներկայացուցիչներ։ Մենք ապրում ենք աշխարհիկ երկրում, որտեղ ազնվական տիտղոսներ գոյություն չունեն»,- նշեց Կարապետյանը մեկ անգամ ևս հերքելով իր ղեկավարի նախօրեին արած հայտարարությունը։ Նշենք նաև, որ աշխարհիկ երկրներում գործում են տիտղոսներ, օրինակ՝ Մեծ Բրիտանիան, Իպանիան, Ճապոնիան:

Ըստ քաղաքագիտական դասակարգման՝ երկրները լինում են աշխարհիկ և կրոնապետություններ, տիտղոսները այս պարագայում դեր չեն խաղում: Ինչ վերաբերվում է Ծառուկյանի պնդումներին՝ Հայաստան շեյխեր և թագաժառանգներ բերելու մասին, ապա նշենք, որ Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմադ Իբն Զայիդ ալ-Նահյանին երբեք չի այցելել Հայաստան:

Ավելին Հայաստան այցելած արաբ գործարարները չեն պխատկանում թագավորական ընտանիքին, ոչ էլ նրանց ներկայացուցիչներն են, և նույնիսկ շեյխեր էլ չեն։ Հայաստան այցելած Ջաբեր Ալմարզուկը «Եվրոմոթորս» ընկերության տնօրենն է և National Petroleum Construction Company-ի ավագ հաշվապահը, իսկ Ադել Ալմարզուքը «Պրինցես գրուպ» ընկերության նախագահը:

  • Կիսվել: