կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
9-րդ պաշտպանական շրջանի դիրքերը հակառակորդը ճեղքել էր դեռ հոկտեմբերի 4-ին. վարչապետ

9-րդ պաշտպանական շրջանի դիրքերը հակառակորդը ճեղքել էր դեռ հոկտեմբերի 4-ին. վարչապետ

«Առաջնագծի 90%-ով մեր զորքերը հաջողությամբ դիմակայում էին գրոհները, սակայն մենք լրջագույն խնդիրներ ունեինք 9-րդ պաշտպանական շրջանում, որի պաշտպանական դիրքերը հակառակորդը ճեղքել էր դեռ հոկտեմբերի 4-ին ու հասել Ջեբրայիլի մատույցներին», - հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ բանակի առջև խնդիր էր դրված կանգնեցնել Ադրբեջանի գրոհներն ու թույլ չտալ առաջխաղացումը։ Ըստ նրա՝ պատերազմը կանգնեցնելու փորձերը ցույց են տալիս, որ մինչև ի վիճակի չլինեին կանգնեցնել ադրբեջանցիներին, հրադադարի հասնելու փորձերն անարդյունք էին լինելու, կամ էլ պետք է գնայինք ցավոտ զիջումների. «Որքան էլ հասկանայի ցավոտ փոխզիջումների պոտենցիալ անհրաժեշտությունը, ինձ համար կարմիր գիծ էր Շուշին և խաղաղապահների տեղակայումը Մեղրիում։ Մյուս կողմից, քանի դեռ կանգուն էր Շուշին, պայքարն ուներ շատ կոնկրետ նպատակ և մոտիվացիա։ Մյուս կողմից էլ, վերը նշված բանակցություններից ակնհայտ էր, որ Ադրբեջանի հաջորդ նպատակը հենց Շուշին է»,- ասաց նա՝ մանրամասնելով, որ վերցնելով այն՝ ադրբեջանցիները փակում էին ճանապարհն ու հնարավորություն ստանում գրոհել Ստեփանակերտ։

  • Կիսվել: