չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը չի կարող հրապարակվել քաղաքական հայեցողությամբ, դա իրավական հարց է. Արթուր Հովհաննիսյան

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը չի կարող հրապարակվել քաղաքական հայեցողությամբ, դա իրավական հարց է. Արթուր Հովհաննիսյան

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույը հրապարակել-չհրապարակելու հարցը բացառապես իրավական բնույթ ունի և չի կարող լուծվել քաղաքական հայեցողությամբ։

Այս մասին հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում։

«Տեսեք, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման հարցը բացառապես իրավական հարց է, քաղաքական հայեցողության հարց չէ, և դրա հրապարակման պատասխանը իրավական ընթացակարգերով է տրվում։ Հետևաբար, քաղաքական հայեցողությամբ դա չի կարող հրապարակվել որևէ կերպ»,-ասաց նա։  

Պատգամավորը հիշեցրեց, որ այդ հարցի վերաբերյալ իշխանությունները բազմիցս դիրքորոշում են հայտնել։

Անդրադառնալով անհայտ կորածների հարազատների հետ աշխատանքին՝ Հովհաննիսյանը նշեց, որ նրանց հետ իրականացվում է պարբերական շփում։

«Ինչ վերաբերում է անհայտ կորածների ծնողների, հարազատների հետ աշխատանքին, մենք նրանց հետ պարբերական աշխատանք ենք իրականացնում, և այս իմաստով, ես կարծում եմ, որ ամեն բան արվում է մեր կողմից նրանց նկատմամբ հոգատարության իմաստով նաև»,- ընդգծեց նա։

 

  • Կիսվել: