երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
«3+3» ձևաչափով 2-րդ հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա ամիսներին. ՌԴ ԱԳՆ

«3+3» ձևաչափով 2-րդ հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա ամիսներին. ՌԴ ԱԳՆ

«3+3» ձևաչափով (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) տարածաշրջանային համագործակցության հարթակի երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա ամիսներին: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ 

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օրերս հայտարարել էր, որ Հարավային Կովկասի հարցերով «3+3» ձևաչափով նոր նիստ է նախապատրաստվում:

«Դա ժամանակին Ադրբեջանի նախագահի նախաձեռնությունն էր, առաջին հանդիպումը տեղի ունեցավ: Իսկ հիմա մենք նախապատրաստում ենք այդպիսի հերթական միջոցառումը և համաձայնեցնում ենք հստակ ժամկետներն ու օրակարգը»,- ասել էր Լավրովը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: