երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
2024 թ. պետբյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվության քննարկումները կսկսվեն հունիսի 4-ից. ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը

2024 թ. պետբյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվության քննարկումները կսկսվեն հունիսի 4-ից. ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը

Ազգային ժողովի խորհուրդը մայիսի 26-ին գումարել է նիստ: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մայիսի 27-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Մայիսի 27-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 15 հարց:

ԱԺ խորհուրդը հաստատել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը:

  • Կիսվել: