կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
2020-ի դեկտեմբերին մենք ինչ դիրքերում եղել ենք, այդ դիրքերում շարունակում ենք մնալ, ի՞նչ ուրիշ հարց կա․ Փաշինյան

2020-ի դեկտեմբերին մենք ինչ դիրքերում եղել ենք, այդ դիրքերում շարունակում ենք մնալ, ի՞նչ ուրիշ հարց կա․ Փաշինյան

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Փայլասարի շուրջ ստեղծված իրավիճակին։

Ըստ նրա՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը երեկ ԱԺ դահլիճում պատգամավորներին պարզաբանում է տվել և արձանագրել, որ որևէ դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել։

«Եվ, ինչպես 2020 թվականի դեկտեմբերին, սահմանապահ մեր ծառայությունը ծառայություն է իրականացնում այն դիրքերում, որոնք եղել են նաև նախկինում։ Ես չգիտեմ՝ ուրիշ ինչի մասին կարելի է արձանագրում անել։ Այսինքն՝ 2020 թվականի դեկտեմբերին մենք ինչ դիրքերում եղել ենք, այդ դիրքերում շարունակում ենք մնալ։ Ի՞նչ ուրիշ հարց կա»,- ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: