կիրակի, հուլիս 14
14 / 7 / 2024
2018-ին նա իմացել է պատերազմի մասին, իմացել է, որ այլ ելք չունի ու ոչ միայն թաքցրել է ամեն ինչ, այլև հասցրել է պատերազմի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին

2018-ին նա իմացել է պատերազմի մասին, իմացել է, որ այլ ելք չունի ու ոչ միայն թաքցրել է ամեն ինչ, այլև հասցրել է պատերազմի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին

2018-ին նա իմացել է պատերազմի մասին, գնահատել է բոլոր հնարավորությունները, իմացել է, որ այլ ելք չունի ու ոչ միայն թաքցրել է ամեն ինչ, այլև հասցրել է պատերազմի։ Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ ասաց Տավուշը հանուն հայրենիքի շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին: 

՛՛Հայտարարելով՝ Արցախը Հայաստան է ու վերջ՝ ավելի է բարձրացրել պատերազմի հավանականությունը։ Պատերազմի ընթացքում, որին լծված ենք եղել բոլորս, մարդկանց հերոսական կոչեր է արել՝ Սարդարապատ, սխրանք, սաղավարտ, զրահաբաճկոն, էլ ինչ ասես, հեռուսատեսությամբ բացահայտել է ծրագրեր ու ոչ միայն մեր ժամկետային հերոսական տղաներին է տարել զոհել, այլև այն մարդկանց, որոնք իր խոսքին են հավատացել։

Փաստորեն՝ դու նախապես մարդկանց խաբած ուղարկել ես, բոլոր զորքերը տրամադրել ես խաբեությանը։ Այո, դու արել ես դա։

Եվ այդ բոլորից, այդ արհավիրքից հետո 2021-ին ինչո՞ւ ես նախընտրական քարոզարշավիդ ժամանակ հայտարարել, որ Արցախի համար պետք է գործի ՛՛անջատում հանուն փրկության սկզբունքը՛՛։ Ինո՞ւ ես հայտարարել, որ Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա պետք է լինի, երբ այսօր հայտարարում ես, որ քո սխալն այն էր, որ 2018-ին չես ասել, որ քո պատկերացմամբ Արցախը պետք է լիներ Ադրբեջանի կազմում՛՛,-նշեց Բագրատ Սրբազանը։

  • Կիսվել: