շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
2 ժամից ավելի է ՔՊ–ն փակ հանդիպում է անցկացնում Պապիկյանի հետ. ներսում թեժ է

2 ժամից ավելի է ՔՊ–ն փակ հանդիպում է անցկացնում Պապիկյանի հետ. ներսում թեժ է

Արդեն երկու ժամից ավելի է, որ Ազգային ժողովում փակ ռեժիմով շարունակվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում հանդիպումը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

Հիշեցնենք, որ օրակարգում ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծն է, որով փողի դիմաց ավելի կարճ ժամկետով ծառայելու հնարավորություն է տրվում։

Ըստ որոշ լուրերի, բավական թեժ քննարկում է տեղի ունենում, ՔՊ֊ականներից շատերը դեմ են նախագծին և հիմնավորումները թույլ են համարում։

Հիշեցնենք, որ այս նախագծով առաջարկվում է, որ զինակոչիկը վճարի 24 մլն դրամ և ծառայի 1 ամիս, կամ վճարի 18 մլն դրամ և ծառայի 4 ամիս ժամկետով։

Բացի այդ, առաջարկվում է զորակոչի տարիքը 27–ից դարձնել 32, իսկ մինչեւ 16 տարեկան տղաները ՀՀ քաղաքացիությունը հրաժարվելու դեպքում պետք է վճարեն 15 մլն դրամ տուրք։

  • Կիսվել: