հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
110 միլիոն՝ իշխանությանը, 10 000 դրամ՝ թոշակառուներին. ո՞ւր է գնում պետբյուջեն. Մարուքյան (տեսանյութ)

110 միլիոն՝ իշխանությանը, 10 000 դրամ՝ թոշակառուներին. ո՞ւր է գնում պետբյուջեն. Մարուքյան (տեսանյութ)

110 միլիոն դոլար է բաժանվել իշխանության վերնախավին, իսկ թոշակառուին` 10 հազար դրամ, ու սա արվում է ընտրություններից 2-3 ամիս առաջ։ Այս մասին իր յութուբյան էջում հրապարակված տեսանյութում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«ՔՊ իշխանության օրոք երբեք 10 հազար դրամով չէր բարձրացել, իսկ հիմա բարձրացնում են, երբ ընտրություններին մի քանի ամիս է մնացել։ Ու ասում են` ցածր թոշակն է 10 հազար դրամով ավելանում, իսկ բարձր թոշակը` ավելի քիչ։ Այսինքն իրենց 7 մլն դրամ պարգեւավճարը բարձր չէ, թոշակառուի թոշակը բա՞րձր է։ Ու այս գումարը բյուջեով նախատեսված չէր, իր վերարտադրվելու համար ժողովրդիվ հավաքված փողերից բաժանում է մարդկանց, մարզպետներն օգնություն են բաժանում, ինչ որ պետական ծրագրեր են իրականացնում ու բոլորը պետբյուջեի հաշվին են արվում»,-նշել է նա:

Մարուքյանն անդրադարձել է նաեւ հասարակության արհեստական բաժանմանը` ընդգծելով, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը եղել և մնում է հայամետ քաղաքական ուժ՝ առաջնորդվելով բացառապես Հայաստանի Հանրապետության շահերով։

  • Կիսվել: