շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պավել Պրիլուչնին եւ Զեփյուռ Բրուտյանը երեխայի են սպասում

Պավել Պրիլուչնին եւ Զեփյուռ Բրուտյանը երեխայի են սպասում

Պավել Պրիլուչնիի կինը՝ դերասանուհի Զեփյուռ Բրուտյանը հղի է: Այս մասին հայտնում է StarHit-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին:

Հրատարակության տվյալներով՝ զույգը երեխա կունենա 2023 թվականի մայիսին։ Հաղորդվում է, որ Բրուտյանին հսկում են Լապինո կլինիկական հիվանդանոցում, որտեղ դիմում են շոու բիզնեսի շատ աստղեր։

 «Հնիությունը 14-15 շաբաթական է՝ չորրորդ ամիսը։ Զեփյուռն ու Պավելն արդեն մի քանի անգամ եկել են մեզ մոտ, միշտ միասին այցելում են բժշկի, ամուսինը հոգ է տանում ապագա մայրիկի մասին, աչքը նրանից չի կտրում»,- պատմել են կլինիկայում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ դերասանուհու հղիությունն ընթանում է առանց բարդությունների, ուստի ճանապարհորդությունը նրան հակացուցված չէ։

  • Կիսվել: