Զուրաբիշվիլին տուգանվել է հավաքների մասին օրենքի խախտման համար
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տուգանվել է 5000 լարիի չափով, գրում է aliq.ge-ն:
«Ես այսօր մկրտվեցի որպես ակտիվիստ։ Եվ ես կանգնեցի այնտեղ, որտեղ պետք է կանգնեին բոլոր մայրերը՝ քաղբանտարկյալների մայրերի կողքին», — գրել է Սալոմե Զուրաբիշվիլին Ֆեյսբուքում։
Նա սոցցանցերում տեղադրել է կտրոնի լուսանկարը, ըստ որի` ինքը տուգանվել է 5000 լարիի չափով՝ 2025 թվականի մարտի 3-ին Ռուսթավելիի պողոտայում «Հավաքների և երթերի մասին» օրենքը խախտելու համար։