երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Զոհվել է նաև Ալի Խամենեիի այրին

Զոհվել է նաև Ալի Խամենեիի այրին

Իրանի վրա ամերիկյան ու իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է նաև Իրանի արդեն նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի այրին։ Այդ մասին մարտի 2-ին հայտնել է Reuters գործակալությունը։ 

Ինչպես հայտնել են իրանական պետական հեռուստաընկերությունները, նա մահացել է վնասվածքներից հետո, որոնք ստացել էր ամուսնու մահվան պատճառը դարձած հարվածների պատճառով։

Հիշեցնենք, որ Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին զոհվել էր փետրվարի 28-ին՝ մարտական գործողությունների առաջին օրն իր կեցավայրի վրա ԱՄՆ-ի ու Իսրայելի հարվածներից հետո։

Գերագույն առաջնորդի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել այաթոլա Ալիռեզա Արաֆին։

  • Կիսվել: