շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԶԼՄ-ները հայտնել են ընդդիմությունից Թուրքիայի նախագահի ամենահավանական թեկնածուին

ԶԼՄ-ները հայտնել են ընդդիմությունից Թուրքիայի նախագահի ամենահավանական թեկնածուին

Թուրքիայի խոշորագույն ձախ կենտրոնամետ Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում մեծ հավանականությամբ կդառնա ընդդիմության միասնական թեկնածուն, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:

Այն դեպքում, եթե վեց ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիան չառաջադրի Քըլըչդարօղլուին որպես միասնական թեկնածու, նա կառաջադրի իր թեկնածությունը Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից, նշում է պարբերականը: Քըլըչդարօղլուն 2009 թվականին առաջադրվել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում ՝ հավաքելով ձայների 36,8 տոկոսը։

2010թ. մայիսին ընտրվել է Հանրապետական ժողովրդական կուսակցության նախագահ։ 2017 թվականի սահմանադրական հանրաքվեից առաջ Քըլըչդարօղլուն ակտիվորեն դեմ էր հանդես գալիս սահմանադրական փոփոխությունների ընդունմանը, որոնք էապես մեծացնում էին Թուրքիայի նախագահի լիազորությունները։

Թուրքիայում համընդհանուր՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին, Այս մասին հունվարի 22-ին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Իշխող «Ժողովրդական դաշինքը», որի մեջ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հետ միասին մտնում է Ազգայնական շարժում կուսակցությունը, ավելի վաղ հայտարարել էր, որ ընտրություններում իր միասնական թեկնածուն կլինի Թուրքիայի գործող նախագահը: Ընդդիմադիր 6 կուսակցությունների կոալիցիան դեռ թեկնածու չի հայտարարել։

  • Կիսվել: