շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ժուկովսկի օդանավակայանում թռիչքները դադարեցվել են

Ժուկովսկի օդանավակայանում թռիչքները դադարեցվել են

Ժուկովսկի օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել ինքնաթիռների ժամանման և մեկնման վրա, հայտնել է ՌԴ Դաշնային օդային տրանսպորտի գործակալության (Ռոսավիացիա) մամուլի ծառայությունը։

Պարզաբանել են, որ միջոցառումները անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։ Մոսկվայի ավիակենտրոնի մնացած օդանավակայանները գործում են սովորական ռեժիմով։

Օրվա սկզբից Մոսկվայի մոտակայքում 6 անօդաչու թռչող սարք է խփվել։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը որևէ տեղեկություն չի տրամադրել հնարավոր վիրավորների կամ վնասների մասին։

  • Կիսվել: