երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ժոզեպ Բորելը Տոյվո Կլաարի թեկնածությունը առաջադրել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում

Ժոզեպ Բորելը Տոյվո Կլաարի թեկնածությունը առաջադրել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում առաջադրել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի թեկնածությունը։

Էստոնացի դիվանագետը Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ է նշանակվել 2017 թվականի հոկտեմբերին։ Մինչ այդ՝ 2014-2017 թվականներին, աշխատել է Եվրոպական արտաքին կապերի ծառայությունում՝ որպես Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավար։

2013 թվականի սեպտեմբերից մինչև 2014 թվականի դեկտեմբերը Կլաարը ղեկավարել է Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: