երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա

Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա

Ուրբաթ՝ ապրիլի 19-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքով տեղի կունենա Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ՝ Զելենսկու մասնակցությամբ։ Դրա մասին Բրյուսելում մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նա նշել է, որ հանդիպման մասնակիցները, մասնավորապես, կքննարկեն Կիևին հակաօդային պաշտպանության համակարգեր և արկեր մատակարարելու հարցը, որն արդեն իսկ քննարկել է Չեխիայի, Դանիայի և Նիդեռլանդների ղեկավարների հետ։

Լրագրողների հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ի երկրները մտադի՞ր են Կիևին Patriot-ի 7 մարտկոց մատակարարել, Ստոլտենբերգը պատասխանել է, որ ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր՝ Ուկրաինային շատ ավելին մատակարարելու համար, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է հակաօդային պաշտպանության համակարգերին և Patriot-ի մարտկոցներին:

  • Կիսվել: