հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Զելենսկու խոսքը հերթական անգամ տարբերվեց գործից, Կիևում հրադադարի մասին միտք անգամ չկար. Զախարովան՝ Զատկի հրադադարի մասին

Զելենսկու խոսքը հերթական անգամ տարբերվեց գործից, Կիևում հրադադարի մասին միտք անգամ չկար. Զախարովան՝ Զատկի հրադադարի մասին

Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, թե Ուկրաինան պատրաստ է Սուրբ Զատկի առթիվ հրադադար պահպանել, հակասեց գործողություններին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Ուկրաինայի նախագահի մասին:

Նա, մասնավորապես, ասել է. «Զելենսկու խոսքը հերթական անգամ տարբերվեց գործից։ Կիևում հրադադարի մասին միտք անգամ չկար»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ Սուրբ Զատկի առթիվ Ռուսաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը հրադադար է հայտարարել ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի օրվա ավարտը։

Ինչպես հայտնի է՝ Ռուսաստանի հայտարարած Զատկի հրադադարի մեկնարկից մի քանի ժամ առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան կպահպանի կրակի դադարեցման ռեժիմը և կգործի «հայելային» սկզբունքով, մինչդեռ հրադադարի ավարտից հետո ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ արձանագրել է 6558 խախտում:

  • Կիսվել: