ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Զելենսկին ժամանել է Աթենք

Զելենսկին ժամանել է Աթենք

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Աթենք, որտեղ կհանդիպի Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ երկկողմ հանդիպումից հետո տեղի կունենա ընդլայնված կազմով հանդիպում՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Նախատեսվում է նաև պետությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիս: Երեկոյան տեղի կունենա ընթրիք, որին կմասնակցեն բալկանյան երկրների ղեկավարները, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դանիայի թագուհի Մարգրետ Երկրորդն ընդհատել է իր արձակուրդը Ֆրանսիայում՝ Ուկրաինայի առաջնորդին ընդունելու համար։

  • Կիսվել: