չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Զելենսկին Թրամփից Patriot-ի «ձմեռային փաթեթ» է խնդրել՝ էներգետիկ աղետ թույլ չտալու համար

Զելենսկին Թրամփից Patriot-ի «ձմեռային փաթեթ» է խնդրել՝ էներգետիկ աղետ թույլ չտալու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ աղետ թույլ չտալու համար: Այս մասին Axios-ին տված հարցազրույցում ասել է ինքը՝ Ուկրաինայի նախագահը:

Նա հայտարարել է, որ դիմել է Թրամփին՝ Ուկրաինային հրատապ կարգով Patriot-ի հրթիռ-որսորդներ տրամադրելու խնդրանքով՝ ձմռանը էներգետիկ ենթակառուցվածքները ռուսական հարվածներից պաշտպանելու համար։

Ըստ Զելենսկիի՝ Ուկրաինան ցանկանում է մինչև ձմեռվա սկիզբը հավաքել 300 հրթիռ-որսորդ, քանի որ առկա պաշարները գրեթե սպառված են։ Նա ընդգծել է, որ առանց դրանց Ռուսաստանը կարող է միլիոնավոր ուկրաինացիների թողնել առանց լույսի և ջերմության։

Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ Թրամփը համաձայնել է շարունակել աշխատանքը Ուկրաինային Patriot հրթիռների արտադրության լիցենզիաներ տրամադրելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, զանգվածային արտադրությունը կարող է տևել մեկից հինգ տարի, մինչդեռ Patriot-ները պետք էին դեռևս երեկ։

  • Կիսվել: