Ժամանակն է, որ ԵՄ-ն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին. Զելենսկին շնորհավորել է Փաշինյանին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ում գրառմամբ շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով։
«Շնորհավորում եմ Հայաստանին ժողովրդավարական, ազատ ընտրությունների անցկացման կապակցությամբ, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ հաղթանակի համար։ Սա նաև Հայաստանի ինքնիշխանության, ձեր անկախության և այնպես ապրելու իրավունքի հաղթանակն է, ինչպես դուք ինքներդ կընտրեք։ Մաղթում ենք ձեզ հաջողություն։
Ուկրաինան պատրաստ է ընդլայնել մեր համագործակցությունը, և հենց հիմա ժամանակն է, որ Եվրամիությունը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին և անի ամեն անհրաժեշտը, որպեսզի մարդիկ զգան, որ Եվրոպայի հետ հարաբերությունների շնորհիվ կյանքն ավելի լավ է դառնում։ Սա փորձություն է Եվրամիության համար։ Կարևոր է չկորցնել ժամանակն ու հնարավորությունները»։
«Շնորհավորում եմ Հայաստանին ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանին՝ տարած հաղթանակի առթիվ։ Սա նաև հաղթանակ է Հայաստանի սուվերենության, անկախության և ապրելու իր ուղին ընտրելու իրավունքի համար։ Մենք ձեզ հաջողություն ենք մաղթում։ Ուկրաինան պատրաստ է ընդլայնել մեր համագործակցությունը, և հիմա հենց այն ժամանակն է, որ Եվրամիությունը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին և անի անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի մարդիկ զգան, որ իրենց կյանքն ավելի լավն է՝ Եվրոպայի հետ իրենց հարաբերությունների շնորհիվ։ Սա փորձություն է Եվրամիության համար։ Կարևոր է չկորցնել ժամանակը կամ բաց չթողնել հնարավորությունները»,- գրել է Զելենսկին։
Հայատսանում հունիսի 7-ին կայացել են հերթական խորհրդարանական ընտրությունները։ Այս պահին առկա տվյալներով՝ խորհրդարան է անցնում երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը և «Ուժեղ Հայաստան» դաշինքը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում կստանա մեծամասնություն և կկարողանա կառավարություն ձևավորել։



