ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Զելենսկին պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ այսօր կայցելի Մեծ Բրիտանիա

Զելենսկին պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ այսօր կայցելի Մեծ Բրիտանիա

Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի ներխուժումից ի վեր առաջին անգամ այսօր կայցելի Մեծ Բրիտանիա։ Ուկրաինայի նախագահը պետք է Դաունինգ Սթրիթում բանակցություններ վարի վարչապետ Ռիշի Սունակի հետ, գրում է Daily Mail-ը:

Նա նաև ելույթ կունենա խորհրդարանում, ինչպես նաև կայցելի Մեծ Բրիտանիայում ուսուցում ստացող ուկրաինացին զինծառայողներին:

«Նախագահ Զելենսկու այցը Միացյալ Թագավորություն վկայում է նրա երկրի քաջության, վճռականության և պայքարի մասին, ինչպես նաև վկայում է մեր երկու երկրների միջև անխախտ բարեկամության մասին», -ասել է Սունակը:

«2014 թվականից ի վեր Մեծ Բրիտանիան կենսական ուսուցում է տրամադրում ուկրաինական ուժերին՝ թույլ տալով նրանց պաշտպանել իրենց երկիրը, պաշտպանել իրենց ինքնիշխանությունը և պայքարել իրենց տարածքների համար։ Դա նաև ընդգծում է մեր հանձնառությունը՝ ոչ միայն կարճաժամկետ ժամկետով զինտեխնիկա տրամադրելու, այլ երկարաժամկետ խոստումը՝ ուս ուսի տված մնալու Ուկրաինայի հետ գալիք տարիներին», - հավելել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Մոտ 10 000 ուկրաինացի զինծառայողները վերապատրաստվել են Մեծ Բրիտանիայում վերջին վեց ամսվա ընթացքում:

  • Կիսվել: