երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Զելենսկին նամակ է հղել Եվրահանձնաժողով ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության խնդրանքով

Զելենսկին նամակ է հղել Եվրահանձնաժողով ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության խնդրանքով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրոք նամակ Է հղել Եվրահանձնաժողով (ԵՀ)՝ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության խնդրանքով, բայց նախ անհրաժեշտ Է ավարտել պատերազմը: Այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուա ֆոն դեր Լյայենը Բուխարեստ կատարած այցի ընթացքում: Նա խուսափել Է ընդունման հնարավոր ժամկետների եւ այն մասին մասին հարցից, թե ԵՄ-ն ինչ Է մտածում Վրաստանի եւ Մոլդովայի անդամակցության հեռանկարի մասին:

«Կասկածից դուրս Է, որ խիզախ ուկրաինացի մարդիկ, որոնք պաշտպանել են մեր արժեքներն իրենց կյանքերով, պատկանում են եվրոպական ընտանիքին: Իրոք Զելենսկին նամակ Է հղել Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության պաշտոնական խնդրանքով: Այդ կերպ նա գործարկել Է գործընթացը: Դա կքննարկվի (ԵՄ-ի) անդամ երկրների հետ, բայց այժմ մեր առաջին խնդիրը պետք Է դառնա այդ ահավոր պատերազմն ավարտելը»,- ասել Է Եվրահանձնաժողովի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: