չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
 Զելենսկին մեկնաբանել է Ուկրաինային հասցված գիշերային հարվածները

Զելենսկին մեկնաբանել է Ուկրաինային հասցված գիշերային հարվածները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ում մեկնաբանել է ռուսական բանակի գիշերային զանգվածային հարվածը երկրի էներգետիկ ենթակառուցվածքին։

Զելենսկու խոսքով՝ գնդակոծության ժամանակ օգտագործվել են ավելի քան 40 հրթիռ եւ մոտ 40 հարվածային դրոն։

 

«Հրթիռների եւ «շահեդների» մի մասը հաջողվել է խփել։ Ցավոք, միայն մի մասը»,- գրել է նախագահը։ «Ուկրաինան ՀՕՊ-երի ծայրահեղ մեծ պահանջ ունի։ Հենց այստեղ, հենց հիմա, հենց ռուսական ահաբեկչությունը հաղթահարելու մեր ունակությամբ աշխարհը կարող է ապացուցել, որ բոլորը միանման են ընկալում ահաբեկչությունը որպես հանցագործություն։ Հարկավոր են ՀՕՊ եւ այլ պաշտպանական աջակցություն, այլ ոչ թե աչքփակոցի եւ երկար բանավեճեր»,- գրել է Զելենսկին։

Զելենսկին տեղեկացրել է, որ հարվածը հասցվել է Ուկրաինայի կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտներին, այդ թվում Խարկովին եւ Խարկովի մարզին, ինչպես նաեւ Կիեւի, Զապորոժիեի, Օդեսայի եւ Լվովի մարզերին։

Ուկրաինայի նախագահը «երկար բանավեճերի» մասին խոսում է այն պահին, երբ ամերիկյան Կոնգրեսը նախկինի պես չի կարողանում որոշում ընդունել Ուկրաինային ռազմական եւ ֆինանսական օգնության հերթական փաթեթի տրամադրման մասին՝ մոտ 60 մլրդ դոլարի չափով։

  • Կիսվել: