հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Զելենսկին կայցելի Ադրբեջան

Զելենսկին կայցելի Ադրբեջան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է այցելել Ադրբեջան եւ Սաուդյան Արաբիա, հաղորդել է «Суспільне»-ն՝ հղում կատարելով տեղեկացված աղբյուրներին։

Հեռարձակողի տվյալներով՝ սրանք պետության ղեկավարի նախատեսված արտասահմանյան ուղեւորություններն են, սակայն այցելությունների մանրամասները դեռեւս չեն հրապարակվել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զելենսկին իր միջազգային շփումների շրջանակում քննարկում է նաեւ Սաուդյան Արաբիա եւ Ադրբեջան այցելելու հնարավորությունը։

Նշվել է, որ Զելենսկու նախկինում ծրագրված այցը Ադրբեջան քննարկվել էր 2024թ․, սակայն այն այդ ժամանակ տեղի չի ունեցել։

  • Կիսվել: