Զելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասին. որ երկրներն են ընդգրկված
Ուկրաինան ստեղծել է համագործակցության նոր ձևաչափ՝ «Կարպատյան ութնյակ» (C8): Այն նպատակ ունի ամրապնդել տարածաշրջանի երկրների միջև համագործակցությունը անվտանգության, էներգետիկայի և տնտեսության ոլորտներում:
Այս մասին գայտարարել է Ուլրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Պետության ղեկավարի խոսքով՝ Կարպատյան գագաթնաժողովն առաջին անգամ է անցկացվում Ուկրաինայում և միավորում է հարևան երկրների տարածաշրջաններն ու համայնքները։ C8 ձևաչափը ներառում է ութ մասնակից.
Ռումինիա
Սերբիա
Լեհաստան
Սլովակիա
Չեխիայի Հանրապետություն
Ավստրիա
Հունգարիա
Եվրոպական Միությունն ամբողջությամբ։
Նախագահը շեշտել է, որ դաշինքի ստեղծումը պետք է ավելի մերձեցնի երկրներին և ստեղծի նոր հարթակ ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար։
«Սա նշանակալի սկիզբ է մի շարժման, որը պետք է մեր երկրներն էլ ավելի մոտեցնի միմյանց և ստեղծի համագործակցության ևս մեկ ուժեղ տարր ԵՄ մակարդակով՝ անվտանգություն, էներգետիկա, լոգիստիկայի և միջսահմանային տնտեսական համագործակցության զգալի ընդլայնում, ինչպես նաև մեր համայնքներին էական աջակցություն», – ընդգծել է Զելենսկին։



