երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Զելենսկին հաստատել է՝ Ուկրաինան հունիսի 2-ին կմասնակցի ՌԴ-ի հետ բանակցություններին

Զելենսկին հաստատել է՝ Ուկրաինան հունիսի 2-ին կմասնակցի ՌԴ-ի հետ բանակցություններին

Ստամբուլում կայանալիք բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը կրկին կգլխավորի Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Սոցցանցի իր էջում նա, մասնավորապես, նշել է. «Ես լսեցի Ուկրաինայի պաշտպանության նախարարի, արտաքին գործերի նախարարի, գլխավոր շտաբի, հետախուզության և Ուկրաինայի անվտանգության ծառայության զեկույցները»։

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ պատվիրակությունը նախատեսում է քննարկել բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ հրադադարի և գերիների ազատ արձակման հարցերը։

«Երկուշաբթի օրը մեր պատվիրակությունը կգլխավորի Ռուստեմ Ումերովը»,-հավելել է նա:

 

  • Կիսվել: