շաբաթ, օգոստոս 15
15 / 8 / 2026
Զելենսկին Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է Սևծովյան տարածաշրջանում իրավիճակը

Զելենսկին Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է Սևծովյան տարածաշրջանում իրավիճակը

Վոլոդիմիր Զելենսկին զրուցել է Եգիպտոսի նախագահի հետ։ Օրակարգում, մասնավորապես, եղել են պարենային անվտանգության ոլորտում մարտահրավերները և Սևծովյան տարածաշրջանում իրավիճակը։

«Ուկրաինան Եգիպտոսի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի շատ այլ երկրների համար սննդամթերքի խոշորագույն մատակարարներից մեկն է, սակայն ռուսական հարվածների պատճառով մատակարարումները մեծ սպառնալիքի տակ են հայտնվել»,- մանրամասնել է Ուկրաինայի նախագահը: Նա տեղեկացրել է, որ քննարկվել է նաև էներգետիկ ոլորտում երկկողմ գործակցության հարցը:

  • Կիսվել: