ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Զելենսկին աշխատանքից ազատել է Վրաստանում, Իրանում, Սլովակիայում, Պորտուգալիայում և Լիբանանում Ուկրաինայի դեսպաններին

Զելենսկին աշխատանքից ազատել է Վրաստանում, Իրանում, Սլովակիայում, Պորտուգալիայում և Լիբանանում Ուկրաինայի դեսպաններին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպաններին հինգ երկրներում՝ Վրաստանում, Սլովակիայում, Պորտուգալիայում, Իրանի Իսլամական Հանրապետությունում եւ Լիբանանում։

Այս մասին են վկայում համապատասխան հրամանագրերը, որոնք հրապարակվել են Ուկրաինայի նախագահի գրասենյակի կայքում։

Նշվում է, որ Զելենսկին, մասնավորապես, ազատել է Վրաստանում դեսպան Իգոր Դոլգովին,  Սլովակիայում՝ դեսպան Յուրի Մուշկոյին,  Պորտուգալիայում՝ դեսպան Իննա Օգնիվեցին,  Իրանի Իսլամական Հանրապետությունում դեսպան Սերգեյ Բուրդիլյակին, • Լիբանանի Հանրապետությունում՝ դեսպան Իգոր Օստաշին։

  • Կիսվել: