շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Զելենսկին անարդար է որակել Ուկրաինային ԵՄ «ասոցացված անդամի» կարգավիճակ տրամադրելու գաղափարը

Զելենսկին անարդար է որակել Ուկրաինային ԵՄ «ասոցացված անդամի» կարգավիճակ տրամադրելու գաղափարը

Վոլոդիմիր Զելենսկին նամակ է հղել ԵՄ առաջնորդներին՝անդրադառնալով Գերմանիայի կանցլերի առաջարկին՝ մինչև լիարժեք անդամակցությունը ԵՄ «ասոցացված անդամի» կարգավիճակ շնորհել Կիևին:

Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ Ուկրաինան կարող է մասնակցել ԵՄ կառույցների աշխատանքներին և աստիճանաբար ինտեգրվել Միությանը, Կիևը նաև կարող է հասանելիություն ստանալ ԵՄ բյուջեին։ Նշվում է, որ զուգահեռ կշարունակվի Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության գործընթացը:

Զելենսկին անարդար է որակել Ուկրաինային ասոցացված անդամի կարգավիճակ տրամադրելու գաղափարը: Նրա խոսքով՝ այդ դեպքում Կիևը չի ունենա քվեարկության իրավունք։ Նա հավելել է, որ Հունգարիայում իշխանափոխությունից հետո ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցություններում զգալի առաջընթացի հասնելու հնարավորություն է ստեղծվել։

«Մենք պաշտպանում ենք Եվրոպան ամբողջությամբ, ոչ թե մասնակի։ Ուկրաինան արժանի է արդարության և հավասար իրավունքների Եվրոպայում»,- շեշտել է Վոլոդիմիր Զելենսկին։

  • Կիսվել: