Զապորոժյեի ԱԷԿ-ի մասնաշենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է
Ուկրաինային Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի ուսումնավարժական մասնաշենքում հրդեհ է բռնկավել, կռադիացիոն ֆոնի փոփոխություն չկա: Այս մասին հայտնել է Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի մամուլի քարտուղար
Ավելի ուշ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունց հայտնել, են որ հրդեհը տեղայնաղվել է։
"Զապորոժյեի ԱԷԿ - ի ուսումնավարժական մասնաշենքում (60x40 մ) բռնկված հրդեհը մարվել է զոհեր եւ տուժածներ չկան", - ասված է հաղորդագրության մեջ:
Զապորոժյեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը գտնվում է ՄԱԳԱՏԷ-ի ուշադրության ներքո։ Միջազգային ատոմային գործակալության միջադեպերի եւ արտակարգ իրավիճակների կենտրոնը անցել է շուրջօրյա դիտարկման ռեժիմ ՝ Զապորոժյեի ԱԷԿ-ի շրջանում իրադրության կապակցությամբ, նշվումէ գործակալության հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հաղորդե էին, որ ռուսական ԶՈՒ-ն հարվածել է ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրոպայի ուշադրությունն է հրավիրել ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։
«Եվրոպան պետք է հիմա արթնանա. այրվում է Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը։ Հենց այս պահին ռուսական տանկերը գնդակոծում են ատոմային բլոկերը։ Դրանք ջերմային պատկերիչներով հագեցած տանկեր են, այսինքն, գիտեն՝ ուր են կրակում։ Նրանք պատրաստվել են դրան»,- ասել է նա։