Զապորոժիեի ատոմակայանի աշխատակիցների շրջանում վիրավորներ կան Ուկրաինայի հարձակման հետևանքով
Ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման հետևանքով Զապորոժիեի ատոմակայանի աշխատակիցներ են վիրավորվել, հայտնել են ատոմակայանի ներկայացուցիչները, տեղեկանում ենք Max հարթակից:
«Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Զապորոժիեի ԱԷԿ-ին հարակից տարածքում՝ կայանից 100 մետր հեռավորության վրա, վիրավորվել են երկու աշխատակիցներ, որոնք իրենց ծառայողական պարտականությունները կատարելու նպատակով տեղաշարժվում էին ավտոմեքենայով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ ատոմակայանի ներկայացուցիչներն ասել են, թե վիրավոր աշխատակիցները տեղափոխվել են բուժկետ, ցուցաբերվել է բժշկական օգնություն, սակայն նրանց առողջական վիճակի մասին դեռ հստակ տեղեկություններ չկան:


