Զապորոժիեի ԱԷԿ-ի միջուկային անվտանգության իրավիճակը մնում է անկայուն. Գրոսի
Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի (ԶԱԷԿ) միջուկային անվտանգության իրավիճակը մնում է անկայուն՝ արտաքին էներգամատակարարման խոցելիության և մարտական գործողությունների շարունակման պատճառով: Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի առջև ելույթում:
«Զապորոժիեի ԱԷԿ-ում միջուկային անվտանգության իրավիճակը մնում է անկայուն. յոթ աշտարակներից վեցը լիովին կամ մասնակիորեն վնասված են: ԶԱԷԿ-ի արտաքին էներգամատակարարման վիճակը մնում է չափազանց խոցելի», - մեջբերում է Գրոսիի խոսքն ԱԷՄԳ մամուլի ծառայությունը:
Նա նշել է, որ ԱԷՄԳ-ի հանձնարարականով պատերազմի շարունակման ընթացքում ոչ մի ռեակտոր չպետք է վերագործարկվի, քանի որ ռազմական գործողությունները շարունակում են վտանգի տակ դնել միջուկային անվտանգությունը ԶԱԷԿ-ում։