«Զանգեզուրի միջանցքը» կբարձրացնի Միջին միջանցքի արդյունավետությունը. Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար
Ադրբեջանը Նախիջևանի հետ կապելը և այս նախագծի իրականացումը, որը հայտնի է որպես Զանգեզուրի միջանցք և միջազգային ճանաչում ունի որպես TRIPP (Transport Route for International Peace and Prosperity), կարևոր է ոչ միայն ադրբեջանական ապրանքների արտահանման, այլև Միջին միջանցքի արդյունավետության բարձրացման և Կենտրոնական Ասիայի, Չինաստանի, Թուրքիայի և Եվրոպայի երկրների միջև կապերի ամրապնդման համար։
APA-Economics-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը այս մասին հայտարարել է Բաքվում Իսլամական զարգացման բանկի տարեկան հանդիպումների շրջանակներում կազմակերպված երկխոսության ժամանակ։



