կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Զանգեզուրի միջանցքի» նախագիծը միանգամայն իրագործելի է. Ադրբեջանում ՌԴ դեսպան

«Զանգեզուրի միջանցքի» նախագիծը միանգամայն իրագործելի է. Ադրբեջանում ՌԴ դեսպան

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը Haqqin պորտալին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը, որով Բաքուն ցանկանում է Հայաստանի տարածքով անխափան կապ ունենալ Նախիջևանի հետ, ունի իրագործման բոլոր հիմքերը։

«Ձեր կարծիքով՝ ի վերջո հնարավոր կլինի՞ «պատուհան բացել» և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը միավորել Ադրբեջանին։ Թե՞ ճանապարհին կան խնդիրներ, որոնք անլուծելի են», - հետաքրքրվել է լրագրողը:

«Ես կարծում եմ, որ այս ուղղությունը կյանքի կոչվելու բոլոր հիմքերն ունի, և այս հարցում անհաղթահարելի տարաձայնություններ չեմ տեսնում։

Ինչպես գիտեք, փոխվարչապետների մակարդակով ստեղծվել են եռակողմ աշխատանքային խմբեր, որոնք զբաղվում են այս հարցով։ Փաստացի, նրանք արդեն հասել են ըմբռնման բարձր աստիճանի թե՛ բիզնես շահերի, թե՛ նախագծերի իրականացման տեխնիկական հարցերի առումով։ Ուստի «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) այս նախագիծը, կարծում եմ, միանգամայն իրագործելի է։ Հուսով ենք, որ տնտեսական նկատառումներն ի վերջո կգերակայեն նաև այստեղ», -ասել է նա։

  • Կիսվել: