«Զանգեզուրի միջանցքի» հայկական հատվածը, ինչպես մենք ենք անվանում, շատ կարճ է, և ես վստահ եմ, որ այն կիրականացվի․ Ալիև
Այն երթուղին, որը Ադրբեջանի երկու հատվածները կմիացնի Հայաստանի տարածքով եւ հետագայում դուրս կգա Եվրոպական մայրցամաք, կրում է նախագահ Թրամփի անունը: Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Եվ ես կարծում եմ, որ ԱՄՆ նախագահի այս անձնական ներդրումը, ինչպես նաև ԱՄՆ կառավարության գործողությունների ծրագիրը ցույց են տալիս, որ TRIPP-ը կկառուցվի: Հեռավորությունն այնքան էլ մեծ չէ՝ ընդամենը 40 կիլոմետրից մի փոքր ավելի։ Եվ ի դեպ, երկաթուղին, որն Ադրբեջանն այժմ կառուցում է մայրաքաղաքից մինչև Հայաստանի հետ սահման, կազմում է մոտ 400 կիլոմետր։ Բացի այդ, մեր Նախիջևանի էքսկլավի ներսում կվերականգնվեն գրեթե 200 կիլոմետր ճանապարհներ։ Այնպես որ, «Զանգեզուրի միջանցքի» հայկական հատվածը, ինչպես մենք ենք անվանում, շատ կարճ է։ Եվ ես վստահ եմ, որ այն կիրականացվի։


